Հանճարի մեղեդիներով
«Հանճարի մեղեդիներով»
Ըստ Պարույր Սևակի՝ «Անլռելի զանգակատուն» պոեմի
Գործողությունը կատարվում է զանգակատանը հարակից բակերից մեկում, որտեղ միայն աղջիկներ են բնակվում։ Նրանք ամեն առավոտ նոր պատմություններ են պատմում ու հոգում օրվա կարիքներ։
Մի առավոտ բնակչություն հաստատելու համար բակ է տեղափոխվում Շաքե անունով մի աղջնակ, ով միանում է աղջիկների պատմությանն ու նրանց հետ պատմում «ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ» պոեմը։
Նրանք խաղերով հյուսում են պոեմը ու ցույց տալիս մատուցման նոր ձևը։ Նրանցից մեկը՝ Թագուհին, ձևանում է որպես Կոմիտասի մայր, իսկ փոքր որդուն խաղացնում որպես փոքրիկ Սողոմոն։ Նրա մեծ եղբայրն էլ ձևանում է Կոմիտասի պատանեկան տարիքը։ Թագուհին մահանում է պոեմի կարգով, բայց որպես Կոմիտասի մայր՝ նրա հոգին շրջում է հարազատ լվացքատան բակում։
Այսպես անցնում է նրանց հերթական օրը, որին փոխարինելու է գալու մի նոր պատմություն…
Տոմսերի արժեքը՝ 2500-3500 դրամ։
Հասցե՝ Ամիրյան 26