Dance
Բարեգործական լատինական ուրբաթ Քաղաքում
«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական ՀԿ-ն և Intown Café Pub- ը հրավիրում են բոլորին մայիսի 30-ին միասին անցկացնելու լատինական պարերի արդեն ավանդական դարձած բարեգործական հրաշալի ուրբաթը: Համեցեք միասին պարելու ու վայելելու սալսա, բաչատա, մերենգե ու կրկին բաչատա: Եվս մեկ օր ընկերներով գնանք մեր սիրելի ժամանցային վայրը, վայելենք երեկոն, իսկ մեր ուրախությունն էլ օգնություն բերի մեկ ուրիշին:
Սիրով սպասում ենք բոլորիդ մայիսի 30-ին Բաղրամյան 2/87 հասցեում։
Մուտքը` 1000 դրամ: