0-ից մինչև միլիոն. menu.am-ի հաջողության պատմությունը
3 տարի առաջ, երբ հիմնվեց menu.am ընկերությունը, բոլորը կանխորոշում էին, որ այդ բիզնես մոդելը Հայաստանում չի գործի, քանի որ չկա համապատասխան մշակույթ, բոլոր սննդի կետերն ունեն առաքում և այլ նմանատիպ պատճառներով: Ժամանակի ընթացքում menu.am-ը կոտրեց վերոնշյալ բոլոր կարծրատիպերն ու դարձավ սննդի առաքման ոլորտի առաջատար: Ներկա պահին Menu group-ն արդեն միջազգային ընկերություն է և գործում է նաև Վրաստանում:
«Լոֆթ բիզնես ակումբը» հրավիրում է հանդիպման Menu group-ի համահիմնդիրներ Ստեփան Ասլանյանի և Վահան Քերոբյանի հետ խոսելու.
-menu.am-ի ստեղծման պատմության,
-Արդյունավետության, սկզբունքների,
-Հայաստանում արդյունավետ բիզնես հիմնելու կանոնների,
-Ագրեսիվ մարքեթինգի նշանակության մասին:
Հանդիպումը վարելու են «Ռազմավարական բիզնես» ընկերության համահիմնադիրներ Վահրամ Միրքայանը և Գրիգոր Առաքելյանը:
Հանդիպում ենք հուլիսի 31-ին՝ ժամը 19:00-ինին, Մոսկովյան 3 հասցեում:
Մուտքավճարը՝ 1450 դրամ: