Շաբաթ, սաքսոֆոն ու բարի գործ` պլատո-նական համադրում
Հրվաիրում ենք այս շաբաթ օրն անցկացնել Պլատոյի գողտրիկ ու հավես միջավայրում, որն այս անգամ առավել հարմոնիկ է դառնալու` ի շնորհիվ հրաշալի սաքսաֆոնահար Արշակ Իսոյանի կատարումների: Մենք այս երեկոն կազմակերպում ենք իր գործի նվիրյալ Jane Mak-ի հետ` մի շատ կարևոր նպատակով. ցանկանում ենք մի քանի բառի բուն իմաստով փողոցից փրկված ու շատ խելացի շների ուղարկել իրենց համար հոգ տանելու ցանկություն հայտնած բարի մարդկանց` Գերմանիա: Երեկոյի ընթացքում ՊԼԱՏՈ-ն սաքսոֆոնի կենդանի կատարումների ներքո կհյուրասիրի հատուկ իսպանական կարմիր չոր գինի և ցանկացած այցելու, ըստ իր հայեցողության, հնարավորություն կունենա իր լուման ներդնել այս մի քանի շների փրկման գործում, այն է, հավաքագրել շների` Գերմանիա փոխադրելու գումարը: Խնդրում ենք, կենդանասեր մարդիկ, անտարբեր չգտնվեք մեր երեկոյի նկատմամբ, չկա որևէ պարտադրանք. մենք ցանկանում ենք հաճելի երեկո վայելել միասին և օգնել Լյուսիին, Բերտային ու Սևոյին: