Ցուցահանդես
«Բոլորին կապում է բարությունը». «Զբոսանք» երիտասարդ արվեստագետի հետ
Մարտի 14-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունում տեղի կունենա երիտասարդ նկարիչ և քանդակագործ Ստելլա Գրիգորյանի` «Զբոսանք» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան ավարտած երիտասարդ քանդակագործը դեռևս ուսանողական տարիներից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների:
Ստելլան վստահ է, որ տաղանդը բարությունն է, այլ ոչ թե այն, ինչի շնորհիվ ստեղծվում են ստեղծագործությունները:
Բարությունը կարևորող քանդակագործը և Նարեկացի Արվեստի Միությունը ապասում են բոլորին:
Մուտքն ազատ է: