Մենք զինվորի կողքին ենք- Երթ դեպի Բաղրամյան 26
Սիրելի հայեր, վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հայ ազգի մեջ արթուն է պայքարի ու եղբայրության ոգին: Նաև շատերի համար ակնհայտ ընդգծվեցին շատ կարևոր երևույթներ՝ սկսած մեր բանակի թերզինվածությունից մինչև պաշտոնյաների անգործություն, ընդհուպ մինչև դավաճանական կեցվածքը:
Մենք պահանջում ենք Բաղրամյան 26-ից՝
1. Պետբյուջեից անհապաղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական ԱՄՆ դոլարի չափով:
2. Աշխատանքից ազատել ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանին և Գլխավոր Շտաբի պետ Խաչատուրովին իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:
3. Աշխատանքից ազատել ԴԱՀԿ ծառայության պետին՝ պարտավորեցնելով նրան պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը:
4. Ստորև նշված ցանկում ընդգրկված օլիգարխներից յուրաքանչյուրին պարտավորեցնել պետբյուջե վճարել առնվազն 5 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար, այդ թվում՝ Սաշիկ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Բեգլարյան, Երվանդ Զախարյան, Մհեր Սեդրակյան, Սամվել Ալեքսանյան, Կճոյան, Գագին Բ կաթողիկոս, Դավիթ Հարությունյան, Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան, Ռոբերտ Քոչարյան, Տիգրան Սարգսյան, Անդրանիկ Մանուկյան, Մայրապետյան, Արմեն Գևորգյան, Տարոն Մարգարյան, Վարդան Այվազյան, Աղվան Հովսեփյան, Ֆլեշի Բարսեղ, Նարեկ Սարգսյան, Հերմինե Նաղդալյան, Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Հրանուշ Հակոբյան, Արթուր Ջավադյան, Խաչատուր Սուքիասյան, Վարդան Օսկանյան, Գորիկ Հակոբյան, Գալուստ Սահակյան, Գագիկ Հարությունյան, Ռոբերտ Նազարյան, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, Աշոտ Աղաբաբյան, Էդուրադ Շահմազանով, Արմեն Աշոտյան, Արթուր Բաղդասարյան, Լյովա Խաչատրյան, Կարեն Կարապետյան, Սամվել Նիկոյան, Գագիկ Ջհանգիրյան, Հովհաննես Սահակյան, Սերգո Կարապետյան, Դավիթ Լոքյան և այլն (ընդհանուր 50 հոգի՝ ընդհանուր 250 մլն ԱՄՆ դոլար):
5. Հավաքագրված դրամական միջոցները պետք է մուտքագրվեն պետբյուջեի հատուկ հաշվեհամարին և դրանց ծախսումը իրականացվի հանրային վերահսկողության ներքո: Հավաքագրված այս գումարի առնվազն կեսը պետք է ներդրվի պաշտպանական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ֆոնդի մեջ, որը ծախսումները իրականացնելու է մրցութային կարգով: Այս ֆոնը գումարներն ուղղելու է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պաշտպանական համակարգեր մշակելուն:
Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնություն