Կինո
Տան մյուս կողմը
1915-ին օսմանյան թուրքերը ավելի քան 1.5 միլիոն հայ կոտորեցին. պատմաբանները սա կոչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: 2015-ին մի թրքուհի պարզում է, որ մեծ տատը ցեղասպանությունը վերապրողներից է, և որոշում է մեկնել Հայաստան՝ մասնակցելու Հայոց եղեռնի 100-ամյակին: Մայան այս խնդրի մարմնավորումն է, քանի որ և՛ հայ է, և՛ թուրք: Նրա ներսում երկու թշնամի է ապրում. մեկը տառապում է ցեղասպանության պատճառով, իսկ մյուսը՝ հերքում այդ փաստը: Այս վավերագրական ֆիլմը ինքնության և հերքման համապարփակ պատմություն է, մի պատմություն, թե ինչպես է ցեղասպանության փորձառությունը երկուստեք ալիք-ալիք տարածվում ապագա սերունդների վրա: