Կինո
Բալերի անունները
Մի քանի տարի առաջ պատերազմի պատճառով հարկադրաբար ընդհատված կյանքը շարունակելու որոշմամբ տարեց զույգը վերադառնում է իր վերականգնված տունը: Մենք հետևում ենք նրանց առօրյային տարվա չորս եղանակների ընթացքում: Կինն օրեցօր դառնում է ավելի ու ավելի բացակա և իրեն կորցրած: Օգնելու փոխարեն ամուսինը նրա հետ կոպիտ և երբեմն էլ դաժան է վարվում: Սակայն այն գիտակցումը, որ ինչ-որ բան է կատարվում կնոջ հետ, նրան ստիպում է հարցականի տակ դնել սեփական վարքագիծն ու արժեքները: