Թատրոն
«Չեմ Բողոքում»-ինտերակտիվ ներկայացում
Դերասանուհի՝
Լիանա Վարդանյան
Ռեժիսոր՝
Մարիամ Սարյան
Ըստ Դարիո Ֆոյի և Ֆրանկա Ռամեի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պիեսի
Ինտերակտիվ տրագիկոմեդիա
Ինտերակտիվ ներկայացման հերոսուհին ապրում է ամուսնու, երեխաների և տեգոր հետ: Նա չի բողոքում իր կյանքից, քանի որ ամուսինը նրան «ձեռքերի վրա» է պահում:
Կարծում ենք ներկայացումը դիտող բոլոր կանայք կհասկանան, թե ի վերջո «չեմ բողոքում» արտահայտության տակ ինչ կա թաքնված:
Հանդիսատեսին սպասվում է և՛ տխրություն, և՛ ծիծաղ: Սիրով սպասում ենք թատերասեր հասարակայնությանը (18 տարեկանից բարձր):
Մուտքը՝ 1500 դրամ: