Այլ
AEON Deutschklub / ԷՕՆ Գերմաներենի Ակումբ
Սիրելի՛ ԷՕՆցիներ,
Մեր գերմաներենի ակումբը հրավիրում է ձեզ հերթական հանդիպման: Հանդիպումը վարելու են գերմանուհի կամավորներ Հաննան, Նորան և Շառլոթը: Մեր առաջին հանդիպման ընթացքում աղջիկները կներկայանան և կպատմեն Հայաստանում իրենց կամավորական աշխատանքի մասին: Այնուհետև մեր բոլոր մասնակիցներն աղջիկների օգնությամբ կսովորեն ներկայանալ, պատմել իրենց նախասիրությունների, մասնագիտությունների մասին և այլն:
Այնուհետև կքննարկենք հանրահայտ գերմանալեզու գրողներին, ինչպիսիք են Գյոթեն, Շլեգելը, Կաֆկան և Ռեմարկը:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք):