Հավես փարթի
<<Հավես փարթի>> Մարտի 8-ին:
Իսկ դուք գիտեի՞ք, որ 1910 թ-ին Մարտի 8-ը հռչակվեց կանանց իրավունքների պաշտպանության օր Կոպենհագենում տեղի ունեցած «Սոցիալիստ կանանց երկրորդ միջազգային Կոնֆերանս»-ի շրջանակներում: Մարտի 8-ը պատմության մեջ մտավ որպես կանանց իրավունքների պաշտպանության օր: Առաջարկը Կլարա Ցետկինինն էր, նպատակը՝ ունենալ կանանց իրավունքներին նվիրված հատուկ օր, երբ կանայք կկարողանան բարձրաձայնել իրենց պահանջները և իրազեկել հասարակության լայն շրջանակներին կանանց հիմնախնդիրների մասին: Հետագայում Մարտի 8-ը մտավ միջազգային հարթակ:
Ինչպե՞ս:
Ահա թե ինչպես. 1977թ-ին Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օր և տոն: Չնայած, որ Հայաստանի անկախացումից հետո 1996թ-ին, երկրի պաշտոնական տոնացույցից Մարտի 8-ը հանվեց, այնուամենայնիվ, 2001թ-ին Մարտի 8-ի դիրքերը պաշտոնական տոնացույցում վերականգնվեցին:
Այսպիսով, ուզու՞մ եք հավեսով նշել այս տարվա Մարտի 8-ը:
Եթե այո, ուրեմն միացե՛ք մեր <<Հավես փարթիին>> Մարտի 8-ին , ժամը19:30-ին: Փարթին տեղի կունենա Calumet ethnic lounge Bar-ում (Պուշկին 56ա): Տոմսերի արժեքը 2000 դրամ է: Փարթին բարեգործական է և ստացված ողջ հասույթը տրամադրվելու է <<Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն>> - ի ֆոնդին, որն օգտագործվելու է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց համար: Տոմսերը կարող եք ձեռք բերել տեղում կամ <<Կանանց ռեսուրսային կենտրոն>>: Սիրով սպասում ենք ձեզ: