Այլ
Ձայնի և լռության վարպետը
ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը ԵՊԼՀ ՈՒԽ 20 ամյակին ընդառաջ շարունակում է ինքնատիպ հանդիպումների շարքը .
«Ձայնի և լռության վարպետը» խորագիրը կրող հանդիպման շրջանակում սույն թվականի մարտի 17-ին ժամը 14.30-ին ԵՊԼՀ ՈւԽ մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ ԵՊԼՀ-ն կհյուրընկալի հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1990), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984) Տիգրան Մանսուրյանին: Հանդիպումը կանցկացվի հարց-պատասխան ձևաչափով,որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու կոմպոզիտորի լավագույն ստեղծագործություններից մի քանիսը ԵՊԼՀ ուսանողների կատարմամբ: Սիրով սպասում ենք բոլորիդ:
Մուտքն ազատ է :