Այլ
Պոեզիայի համաշխարհային օրը «Բյուրոկրատ» գրախանութում
1999թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ նստաշրջանի գլխավոր կոնֆերանսում որոշում է ընդունվել մարտի 21-ը սահմանել որպես Պոեզիայի համաշխարհային օր:
Մարտի 21-ը` Պոեզիայի համաշխարհային օրը Բյուրակրատ գրախանութում կնշվի` «Պոեզիայի օրը վերածել Պոեզիայի տոնի գրքերի միջավայրում» նշանաբանով:
Այդ օրը կներկայացվեն երիտասարդ բանաստեղծներ Կարեն Անտաշյանը, Նշան Աբասյանը, Աննա Դավթյանը և Հասմիկ Սիմոնյանը: Իրենց ծանրակշիռ ներկայությամբ այդ օրը կպատվեն նաև գրական ավագանու ներկայացուցիչներ:
Բյուրոկրատ գրախանութը հրավեր է հղում պոեզիայի սիրահարներին: