Կատուն շիկացած տանիքին
Բեմադդրող նկարիչ՝ ՀՀ արվ վաստակավոր գործիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը՝ Դավիթ Հարությունյան
Թենեսի Ուիլյամս
«Կատուն շիկացած տանիքին»
Դրամա
Ամերիկացի հռչակավոր դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի այս հզոր գլուխգործոցում մեծահարուստ Փոլիթների ընտանիքի պատմությունն է, որոնք հավաքվում են իրենց ագարակում՝ նշելու ընտանիքի հոր ծննդյան օրը: Տանը թևածող սուտը կիզիչ է, իսկ զգացմունքները կրքոտ: Ավագ որդին՝ բազմազավակ ընտանիքի հայր Գուփրն իր կնոջ օգնությամբ ամբողջ ուժով փորձում է ինքնահաստատավել, որպես կալվածքների
ապագա ժառանգորդ: Բայց հայրը՝ Հարվին նախընտրում է կրտսեր որդուն՝ Բրիկին: Վերջինս կորցնելով իր մարզական կարիերան տրվել է ալկոհոլին ու կոտրել է ոտքը տոնի նախօրեին: Նրա ատելի կինը՝ Մեգի «կատուն» սիրում է ամուսնուն ու փորձում հոգ տանել նրա մասին, սակայն Բրիկն անվերջ վանում է կնոջն ու խմում՝ մի կողմից ընկերոջ կորստի, իսկ մյուս կողմից՝ կնոջ կարծեցյալ դավաճանության ցավը
մեղմելու և ինչպես ինքն է ասում՝ կեղծիքից փախչելու համար: Այս զույգը սուզվում է գաղտիքների և սեռական լարվածության մեջ, որոնք սպառնում են կործանել նրանց ամուսնական կյանքը: Ճշմարտության ո՞ր վարկածն է իրական, և ով կհաղթի այս զգացմունքներով լի խաղում: Հայրն ու որդին անկեղծ զրույց են ունենում և Բրիկը պոռթկալով ասում է հորը այն սարսափազդու ճշմարտությունը, որն ընտանիքի մյուս անդամները թաքցնում էին իրենից. հայրն իմանում իր մահացու հիվանդության մասին:
Դերերում՝
ՄԱՐԳՐԵԹ – Սիրանուշ Լազյան
ԲՐԻԿ ՓՈԼԼԻԹ – Մարգրեթի ամուսինը – Անդրանիկ Հակոբյան
ՀԱՐՎԻ ՓՈԼԼԻԹ – ընտանիքի հայրը – ՀՀ վաստ․ արտիստ՝ ԱրտաշեսՇահվերդյան
ԻԴԱ ՓՈԼԼԻԹ – Հարվիի կինը – ՀՀ վաստ․ արտիստ՝ Անահիտ Բաբելյան
ԳՈՒՓՐ ՓՈԼԼԻԹ – Բրիկի ավագ եղբայրը, իրավաբան – Սամվել Դանիելյան
ՄԵՅԻ – Գուփրի կինը – Շուշան Ղազարյան
ՊԱՏՎԵԼԻ ԹՈՒԿՐ – Հայր Սրբ․ - ՀՀ վաստ․ արտիստ՝ Արա Մաթևոսյան
ԴՈԿՏՈՐ ԲՈ – բժիշկ – Սամվել Օհանյան
Բեմադրող նկարիչ՝ ՀՀ արվեստի վաստ․ գործիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Լիլիթ Մելիքյան (Տերյան մշակութային կենտրոն)
Բեմադրությունն ու երաժշտական ձևավորումը՝ Դավիթ Հարությունյանի
Թատրոնի գեղարվեստական խորհրդատու՝ ՀՀ ժող․ արտիստ՝ Հրաչյա Գասպարյան