Nature
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18:00-ին Մոսկվա կինոթատրոնի կարմիր
դահլիճում տեղի կունենա Արտավազդ Փելեշյանի՝ «Բնություն» ֆիլմի
ցուցադրությունը։
«Բնություն» ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից
արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և
ավարտել է հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի
աջակցությամբ։
Այս ֆիլմը Փելեշյանի 1993 թվականին նկարահանված «Կյանք» ֆիլմից 27
տարի անց արված առաջին կինոաշխատանքն է: «Բնություն» ֆիլմի
ուշադրության կենտրոնում կրկին մարդու և իր շրջակա միջավայրի անկայուն
համակեցությունն է․ թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս
աշխատանքներում։
Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ
Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:
Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի
21-ին, Փարիզում, Ֆրանսիական
Cartier ժամանակակից արվեստի
հիմնադրամի նախաձեռնությամբ:
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» այսպես է ներկայացնում ռեժիսորին
հանրահայտ Նյու Յորքի կինոփառատոնը New York Film Festival:
«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի
ունեցավ New York Film Festival-ի փառատոնում, հանրահայտ Lincoln
Center-ում:
Վերջինիս հաջորդեց եվրոպական պրեմիերան Ամստերդամում՝ դոկումենտալ
կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International
Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն
արժանացավ նաև
«Life achievement award»
հատուկ մրցանակի։
Փառատոնի նախագահ Օրվա Նիրաբիան նշում է, որ փառատոնն այս տարի
կպատվի Փելեշյանին` կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար:
Վերջերս ֆիլմը ցուցադրվեց նաև Վենետիկի հայտնի կինոփառատոնին:
Արտավազդ Փելեշյանի՝ բնության ավերիչ ուժերի մասին երևանյան
ցուցադրությունը համընկնում է մեր ժողովրդի հանդեպ «մարդու» ավերիչ
ուժերի հերթական կիրառման հետ։
Մաղթենք, որ 84-ամյա աշխարհահռչակ կինոհանճար ունեցող հայ ազգը
պատվով դուրս գա այս փորձությունից ևս ու այսուհետ հավերժ զերծ մնա
բնության թե «մարդու» պատճառած արհավիրքներից։
Ֆիլմի ցուցադրությունը կկայանա
Արտավազդ Փելեշյանի
պատվավոր
ներկայությամբ:
Price:5000 AMD.