Հենց այսօրվա հայը
Դերերում` Վահրամ Սահակյան Սերգեյ Գրիգորյան
Մարտի 30-ին (շաբաթ), 19։30-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում՝ Վահրամ Սահակյանը կներկայացնի ֆիլմային հատվածներով համեմված իր նորագույն «Հենց այսօրվա հայը» տրագիկոմեդիան։
Եթե 2023-ին հոկտեմբերին կամ նոյեմբերին դուք արդեն դիտել եք «Հենց այսօրվա հայ»- ին, ապա չմոռանաք, որ այժմ դիտելու եք 2024-ի մարտ ամսվա հենց այդօրվա հային, քանի որ Վահրամ Սահակյանի ներկայացումներն ամեն ամիս կատարելագործվում եւ թարմացվում են։ Մարտի 30-ին կայանալիք ներկայացման մեջ ավելացել են միանգամայն նոր կերպարներ, նոր դրվագներ, ֆիլմային նոր հատվածներ եւ նոր երկխոսություններ։ Դերերում Վահրամ Սահակյան, Սերգեյ Գրիգորյան։Ներկայացման տեւողությունը 1 ժամ 10 րոպե, ֆիլմային մասը՝ սկզբում 4 րոպե, վերջում 10 րոպե։
Մինչեւ 14 տարեկանների մուտքն արգելված է։
Տոմսերի արժեքը 3000-ից 10000 դրամ