Մանկական
Անբան Հուռի և Ձախորդ Փանոս
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը սիրով հրավիրում է դիտելու ավանդական ստվերների թատրոնի ներկայացում՝ «Այրոգի» և «Թաթիկներ» խմբերի կատարմամբ:
Ամբողջ ներկայացումը կազմված է ստվերային մանրապատումներից: Առաջին մասում «Այրոգի» ստվերների թատրոնի խումբը հանդիսատեսին է ներկայացնելու հայկական ավանդական ստվերախաղքը, որը մեզ է հասել դեռ 10-րդ դարից: Ներկայացվելու են ավանդական սցենարներն ու տիկնիկային կերպարները: Իսկ երկրորդ մասում ցուցադրվելու են «Թաթիկներ» ստվերային թատրոնի կողմից մշակված «Անբան Հուռի» և «Ձախորդ Փանոս» հեքիաթները:
Մայիսի 30-ին
Ժամը՝ 19:30
Այգեձոր 53/2, «Մետաքսի Ճանապարհ» հյուրանոց։
Տևողությունը՝ 1,5 ժամ
Մուտքավճարը՝ 3000 դրամ