Միայն սիրո լարը մնաց...
#Միայն_սիրո_լարը_մնաց
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մեկնարկում է նոր նախագիծ` թատերականացված ընթերցումներ Վարպետի այգում. «Միայն սիրո լարը մնաց...»։
Ավետիք Իսահակյանի սրտում մշտապես ապրել է սիրո գեղեցիկ զգացմունքը։ Այն հատկապես վառ արտահայտված է իր քնարերգության հերոսուհի Շուշանիկ Մատակյանի հանդեպ։
Երկու սիրող սրտերի հանդիպումները, նամակագրությունը, բաժանումը մի ամբողջ սիրո դրամա է, որն ուղեկցել է բանաստեղծին ողջ կյանքի ընթացքում։
Այս մեծ ու գեղեցիկ սիրո պատմությունը կբեմադրվի Վարպետի այգում։
Տոմսը ներառում է շրջայց թանգարանում և գինու հյուրասիրություն
Ներկայացման ողջ ընթացքում կհնչի կենդանի երաժշտություն
Ժամը` 19։00
Ընդունվում են նաև կոլեկտիվ հայտեր
Մասնակցում են
Դերասաններ`
Սիփան Զադոյան
Արև Հակոբյան
Արուսիկ Գրիգորյան
Երգերի կատարող` Մարիցա Թիլիքյան
Սցենարը` Ռուզաննա Մեսրոպյան, Աննա Սարոյան
Տոմսերի արժեքը՝ 5000 դր։