Կինո
Ֆիլմի ժամ. “Սուբմարինա”
Մոտ է հաջորդ հինգշաբթին, իսկ դա նշանակում է, որ ԷՕՆ-ում մենք կրկին կինո ենք ցույց տալու:
Այս անգամ եկեք միասին նայենք բրիտանացի դերասան ու սցենարիստի` Ռիչարդ Այոադիի ռեժիսորական դեբյուտը` «Submarine» կատակերգությունը: Այն պատմում է տասնհինգ տարեկան մի պատանու` Օլիվեր Թեյթի առաջին սիրո, ինչպես նաև իր ծնողներին բաժանվելուց փրկելու փորձերի մասին: Եկեք միասին նայենք այս բարի ու ստանդարտներից զերծ կատակերգությունը:
Տևողությունը` 97 րոպե
Լեզուն` Անգլերեն
Ենթագրերը` Անգլերեն
Մուռքը` 1000 դրամ ցուցադրման օրը: Տոմսը նախապես գնելու դեպքում` 800 դրամ:
Ֆիլմը կցուցադրվի երկրորդ հարկում` փափուկ ու հարմարավետ պուֆիկների տարածքում: