Թատրոն
«Օ՜դ»
Անի Առաքելյան
Մոնոներկայացում
18+
Ներկայացում մի մարդու մասին, ով կյանքի որոշիչ փուլում հանձնվելու փոխարեն ընտրում է ապրել: Նրա յուրաքանչյուր քայլ պայքար է՝ միտված կյանքը հասկանալուն: Նա մարդ է, ով փորձում է ներդաշնակ լինել ինքն իր հետ, սիրել կյանքը և վերջապես գտնել վայրը, որտեղ կունենա «տանը» լինելու զգացողություն: Ներկայացումը միայնակ մարդու մտքերի, ապրումների և ներքին դատարկության մասին է, որը հնարավոր կլինի լցնել միայն, երբ հերոսը գտնի ներքին խաղաղություն։
Բեմադրիչ՝ Դավիթ Խալաթյան
Դերակատար՝ Հայկ Դարբինյան
Նկարիչ անիմատոր՝ Լառա Մուսայելյան
Վիզուալ էֆեկտ՝ Նիկիտա Մոնախով
Տոմսի արժեքը ՝ 2000-3000 դրամ