Չորս պատճառ ամուսնության համար
Դերերում`
Արա Դեղտրիկյան,
Ռուզան Գասպարյան,
Սիփան Զադոյան,
Արսեն Ալբարյան
ՉՈՐՍ ՊԱՏՃԱՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Լիրիկական կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ՝ Ռիչարդ Բայեր
Բեմադրությունը՝ Անուշ Սարգսյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Պարերը՝ Նաիրա Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Արթուր Կարապետյանի
Դերերում՝ Ռուզան Գասպարյան, Արա Դեղտրիկյան/Արթուր Կարապետյան, Սիփան Զադոյան, Արսեն Ալբարյան:
Ներկայացումը երկու միայնակ մարդկանց մասին է, որոնք կորցրել են իրենց սիրելիներին: Նախկինում նրանք ընտանիքներով էին ընկերացել, իսկ այժմ միայնակ են: Նրանք փնտրում են նոր իմաստ ու գույն իրենց կյանքում: Սյուժեն զարգանում է այնպես, որ հերոսները միաժամանակ վիճում ու հաշտվում են, հիշում իրենց մահացած ամուսիններին, սակայն ի վերջո հասկանում են, որ իրար կարիք ունեն: Սա պատմություն է սիրո ու կարոտի մասին՝ այն մասին, թե որքան կարևոր է զգալ, որ դու միայնակ չես: Ներկայացումը լի է հումորով ու խորին հուզմունքով:
Տոմսերի արժեքը` 1000, 2000, 3000, 4000 դրամ: