Շողակն ժողովրդական համույթ
Գևորգ Դաբաղյան` դուդուկ, զուռնա
Հասմիկ Հարությունյան` վոկալ, ուդ
Կարինե Հովհաննիսյան` քանոն
Լևոն Թևանյան` շվի, թավ շվի, բլուլ
Վարդան Բաղդասարյան` քամանչա
Ալեքսան Հարությունյան` վոկալ, դափ
Կամո Խաչատրյան` դհոլ
Գրիգոր Թաքուշյան` դուդուկ, դամ
Աշխարհահռչակ «Շողակն» համույթը մենահամերգով հանդես կգա Երևանում մայիսի 22- ին` ժամը 20:00- ին, Բաղրամյան 17 հասցեում գտնվող «32 Թատրոնում»:
«Շողակն» համույթի երգն ու երաժշտությունն ավանդական է, մաքուր, հարուստ, բազմագույն և զգացմունքային: Եթե սիրում եք հայկական ժողովրդական երաժշտությունը, ապա բաց մի թողեք այս բացառիկ հնարավորությունը լսելու հանրաճանաչ համույթին: «Շողակն» համույթն այսօր աշխարհին է ներկայացնում Պատմական Հայաստանի տարբեր շրջանների հայ ավանդական երգն ու երաժշտությունը՝ իր առաքելությունը համարելով ժողովրդական արվեստի հանդեպ կոմիտասյան ավանդույթների պահպանման և սերունդներին փոխանցելու կարևորագույն գործը:
«Շողակն» համույթը հիմնադրվել է 1995թ., Երևանում: Համույթը կատարում է հայ ավանդական երաժշտություն՝ ներկայացնելով ժողովրդական երգը և նվագարանները` դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի, բլուլ, ուդ եւ դափ:
Համույթը մենահամերգներով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և ԱՄՆ- ում՝ կատարողական բարձր մակարդակով ներկայացնելով հայ ժողովրդական և գուսանական արվեստը: