"Red hail...because it never ends" ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում
Վահան Ստեփանյանի, Տիգրան Համասյանի, Լիլիթ Ստեփանյանի և Նելլի Բարսեղյանի "Red hail...because it never ends" ֆիլմի առաջին ցուցադրությունը Հայաստանում:
«Կարﬕր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան, որը այս տարի ներկայացվեց Պրահայի 13-րդ Քվադրինալեում, կառուցվածքային առումով բաժանված էր 2 մասի՝ վիդեո ինստալյացիա և առարկայական ինստալյացիա, սակայն մատուցման տեսակետից այն հանդիսանում էր մեկը մյուսի լրացումը:
«Կարﬕր կարկուտ» բեմանկարչական ինստալյացիան որպես գաղափար ձևավորվել է մեկ վավերագրական լուսանկարի և երաժշտության փոխազդեցության արդյունքում: Լուսանկարը վերնագրված է «Մի քանի փոքրիկ հայ աղջիկներ իրենց տիկնիկների հետ» (Մուշ, Արևմտյան Հայաստանի, 1910 թ.) արված նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բիորնի կողմից, ով ականատեսն էր հայոց ջարդերին և իր օգնությունն էր ցուցաբերում հայ կանանց և երեխաներին: Երաժշտությունը Տիգրան Համասյանի կողմից մշակված Ներսես Շնորհալու «Նոր ծաղիկ» Հարության տաղն է:
Ֆիլմի ցուցադրությունից զատ Լիլիթ Ստեփանյանն ու Նելլի Բարսեղյանը կխոսեն Պրահայի 13-րդ Քվադրինալեում հայկական ցուցադրության գաղափարի մասին, ֆիլմի ռեժիսոր Վահան Ստեփանյանը կներկայացնի նկարահանման ընթացքը, իսկ Տիգրան Համասյանը կպատմի իր «Լոյս ի Լուսոյ» նախագծի՝ Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի շրջագայությունների մասին: