Արդաղիոն I Ardalion I Ардалион"
Բեմադրիչ և ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Սցենարի հեղինակ՝
Ժիրայր Դադասյան,
Նաիրա Եդիգարյան
Բեմադրող նկարիչ՝
Անուշ Ստեփանյան
Զգեստների նկարիչ՝
Լիլիթ Ստեփանյան
Դերերում՝ Արդաղիոն՝
Հովհաննես Հաջինյան, Վհուկ՝
Շուշան Սարգսյան, Վհուկի աղջիկ՝
Լուսինե Գալստյան, Դերասան՝
Արթուր Հայրապետյան, Դերասանուհի՝
Նաիրա Եդիգարյան, Կույս՝
Մարգարիտա Առաքելյան
Ժանրը՝պատմանական միմոդրամա
4-րդ դարի սկզբում Արևելքում արագորեն տարածվում էր քրիստոնեությունը: Հռոմեական կայսրությունը պայքարում էր այս երևույթի դեմ: Միմերի թափառական թատերախմբեր էր առաքում արևելյան քաղաքներ, որոնք ծաղրում էին ավետարանական պատմությունները և հակաքրիստոնեական ներկայացումներ էին ցուցադրում: Այսպիսի մի թատերախմբում էր նաև Արդաղիոնը: Հերթական ներկայացման ժամանակ նրա վրա երկնային լույս է իջնում և նա դարձի գալով դառնում է քրիստոնյա: Զայրացած խաղընկերները հենց բեմի վրա նրան խաչ են բարձրացնում: Ծաղրախաղը վերածվում է ողբերգության և Արդաղիոնը նահատակվում է: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիները Սբ. Արդաղիոնին դասել են Սրբերի շարքը:
Ռեժիսոր՝ Ժիրայր Դադասյան
Տոմսերի արժեքը՝ 2000 դրամ: