Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոն
Լիլիթ Գրիգորյան, դաշնամուր /Բելգիա/
Հոկտեմբերի 19-ին կմեկնարկի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:
2015-ին իրականացվելիք Փառատոնի շրջանակներում ընդգրկված են տաղանդաշատ հայ և օտարազգի երաժիշտներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից:
Փառատոնի 5 համերգների ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացվեն դասական երաժշտության տարբեր ուղղություններ և ժամանակաշրջաններ ընդգրկող ստեղծագործություններ:
Փառատոնի 3-րդ համերգը /նոյեմբերի 2, Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տուն/ կներկայացնի դաշնակահարուհի, բազմաթիվ միջազդային մրցույթների դափնեկիր Լիլիթ Գրիգորյանը/Բելգիա/: Արտերկրում ուսումնառության և կատարելագործման երկար ճանապարհ անցած տաղանդաշատ դաշնակահարը հայ հանդիսատեսի առջև հանդես կգա յուրօրինակ “հաշվետվությամբ”` ներկայացնելով դաշնամուրային երկացանկի փայլուն և վիրտուոզ նմուշներից բաղկացած ծրագիր: