Другое
Street art, թե՞ վանդալիզմ. Բանավիճում ենք Loft-ում
Loft-ը` Alliance Française d'Arménie-ի հետ համատեղ ներկայացնում է բանավեճ-քննարկում փողոցային արվեստի վերաբերյալ:
Այսօր աշխարհի տարբեր ծայրերում գտնվում են հեղինակներ, որոնց աշխատանքները դժվար է դասել շարքային Street Art-ի թվին: Պատերին նկարելը ու դրա միջոցով ճաշակ թելադրելն անգամ այլ է աշխարհի նորաձևության կենտրոնում` Փարիզում:
Alliance Française d'Arménie-ից Լիանա Դավթյանը, ով որոշ ժամանակ բնակվել է այնտեղ, ցանկանում է խոսել Փարիզի փողոցային արվեստի մասին:
Փոքրիկ ներկայացմանը` կհաջորդի քննարկում-բանավեճ, Հայաստանում փողոցային արվեստի ներկայացուցիչ` Ռոբերտ Նիկողոսյանի հետ: Նրա Street Art-ի հիմքում ընկած են բացառապես հայ մեծերի դիմանկարները:
Հանդիպում ենք հոկտեմբերի 22-ին` 19:00-ին, Լոֆթում (Մոսկովյան 3):
Արժեքը՝ 1000 դրամ: