Իմ հոգեբանը LOFT-ՈւՄ. եռամսյա նախագիծ
LOFT-ն ուրախ է քեզ ներկայացնել իր նոր երկարաժամկետ նախագիծը՝ «Իմ հոգեբանը LOFT»-ում խորագրով:
Մեր սիրելի այցելուները դեկտեմբերի 1-ից հնարավորություն կունենան շաբաթական երկու անգամ օգտվել անվճար հոգեբանական խորհրդատվությունից պրոֆեսիոնալ պրակտիկ հոգեբան, կինեզիոլոգ Հասմիկ Այվազյանի մոտ՝ վճարելով միայն LOFT-ի ամենօրյա տարիֆը:
Հոգեբանը կօգնի մեր երիտասարդներին պատասխաններ գտնել իրենց մոտ առաջացած ամենատարբեր հարցերին: Օրինակ՝
-Հարաբերություններ ծնողների և հակառակ սեռի հետ
-Վախեր, ֆոբիաներ
-Անքնություն
-Սթրեսներ
-Փսիխոսոմատիկա
-Պրոֆարիենտացիա (մասնագիտության ընտրություն)
-Կանացիության հարցեր և այլն
Մասնակցել կարող են 18 տարեկան լրացած բոլոր մարդիկ:
Հոգեբանը LOFT-ում կլինի յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի՝ 14:00-20:00-ն: Անհատական խորհրդատվությունները կտևեն 45 րոպեից 1 ժամ:
Եթե ցանկանում ես մեկ բաժակ թեյի շուրջ ձերբազատվել խնդիրներիցդ, ապա շտապիր գրանցվել:
Բացի անհատական ընդունելությունից, հոգեբանը շուտով LOFT-ում կանկացնի նաև թրեյնինգների շարք:
Հասմիկը Երևան է ժամանել Սանկտ Պետերբուրգից «Դեպի Հայք» ծրագրի շրջանակներում: Ունենալով հարուստ փորձ և երկու բարձրագույն կրթություն հոգեբանության բնագավառում՝ նա իր հմտությունները կկիրառի և օգնություն կցուցաբերի #LOFT այցելած բոլոր երիտասարդներին: