Libido: A Performance by End the Drama - Lips of Pride
Կյանքի, այսինքն՝ սեռական էներգիայի արտահայտումը հոգու, մտքի և մարմնի միջոցով՝ «Վերջ դրամային» թատրոնի կողմից։
Ձայնային և տեսողական կախարդական կոնցեպտ «Վերջ դրամային» անձնակազմի կողմից։ Այն նախագծվել է՝ ցույց տալու կնոջ և տղամարդու միջև փոխադարձ պատասխանատվությունը այն գենդերային անհավասարության իրավիճակում, որին, դժբախտաբար, մենք այսօր ականատես ենք լինում։ Սրանով մենք հետապնդում ենք նպատակ ցույց տալու, որ միայն կանանց և տղամարդկանց միասնական ներգրավվածությունը կարող է առաջխաղացում ստեղծել կանացի և տղամարդկային սկզբունքների միջև աստվածային հավասարակշռության վերականգնման գործընթացում։ Սա մարդկության բարգավաճման ու առաջընթացի միակ ճանապարհն է։
Ներկայացումը հանդիսատեսին կփոխանցի արականի և իգականի միջև վաղուց անցյալում մնացած բնական հավասարակշռության զգացողությունը, կստիպի սուզվել ճնշումի և համաստեղծման (ներկայիս հասարակությունը) այս մութ ժամանակներում և հավանաբար, յուրաքանչյուրի մոտ կառաջացնի բեկման անհրաժեշտությունը՝ տեսնելով այն մեծ ներուժը, որ կա և՛ կանանց և՛ տղամարդկանց ազատագրման համար։
Ինդիրա Ռեյեսը՝ ժամանակակից պարուհի Կուբայից, մարմնավորում է սուրբ կանացիությունը ժամանակների միջով։ Զգայական հաճախականությունների՝ ձայնի հեղինակ` Վարտեն Ոֆ Գոդոթ, հագուստի դիզայն՝ Ալբերտ Գրիգորյանի, զարդերը՝ Նատալի Սեվիկյան։
Մուտքն ազատ Է։
*Այս միջոցառումը տեղի է ունենում «Հպարտաշուրթեր»-ի շրջանակներում՝ ժամանակակից արվեստի ցուցադրություն, որ անդրադարձ է կատարում կանացի գրավչությանը և ամոթի վերաբերյալ հասարակական ընկալումների թեմային։ «Հպարտաշուրթերը» նպատակ ունի քննարկում սկսել մի տաբու թեմայի վերաբերյալ և ձայն տալ նրանց, ում հաճախ լռեցնում են։