Кино
Ես ձեզ նման չեմ: Ես ձեզնից մեկն եմ: I am not like you. I am one of you.
«Աուտիզմ ազգային հիմնադրամը» Ապրիլի 2-ին ժամը 14:00-ին սիրով հրավիրում է մասնակցելու աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառումներին:
«Մոսկվա» կինոթատրոնին հարակից Շ.Ազնավուրի հրապարակից կմեկնարկի բարեգործական հեծանվաերթ՝ նվիրված աուտիզմի իրազեկման միջազգային օրվան:
Նկարիչների միությունում կկայանա աուտիզմ ունեցող երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես` «Ես ձեզ նման չեմ, ես ձեզնից մեկն եմ» խորագրով:
Մոսկվա կինոթատրոնում ժամը 14:30-ին կկայանա «ԱՈՒՏԻԶՄ ՄՈԼՈՐԱԿ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:
Ապրիլի 2-ին երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը կլուսավորվի կապույտ լույսով, կհնչի «Աուտիզմ ազգային հիմնադրամի» «Աստծո հրեշտակներ» հիմնը: