Другое
Հայկական թեյախմություն
Հայաստանը հարուստ է բուժիչ խոտաբույսերով և դեռ վաղ ժամանակներից հայ հեքիմներն ու բժիշկները օգտագործել են դրանք բազմաթիվ հիվանդությունների բուժման համար: Ինչպես նաև հայկական խոտաբույսերից ստացվում են շատ համեղ և անուշահոտ թուրմեր: Մեզնից յուրաքանչյուրին ծանոթ է ուրցը, անանուխը և այլ խոսաբույսերով թեյերը: Բայց ոչ բոլորը գիտեն այդ բույսերի օգտակարության և հակացուցումների մասին: Այսօր թեյի ակումբի հյուրը կլինի “Imuni Tea” կազմակերպությունը, նրանց մասնագետները կպատմեն իրենց թեյերի, դրանց օգտակարության և հավաքելու ընթացքի մասին:
Կխմենք տարատեսակ հայկական թեյեր և կհյուրասիրվենք տարբեր քաղցրավենիքներով:
Մասնակցությունը ` 1500 դրամ:
Սիրով սպասում ենք ձեզ :)