Անգլերեն դարձվածքներ. ԷՕՆի Անգլերեն ակումբ
Երբևէ շփոթության մեջ ընկե՞լ եք անգլերեն դարձվածքներ հանդիպելիս՝ արտահայտություններ, որոնց իմաստը բացարձակ տարբերվում է բաղադրիչների իմաստց: Այս հանդիպումը նվիրված է լինելու անգլերենի դարձվածքներին: Հնարավորություն կունենաք բարելավելու խոսակցական անգլերենը, սովորելու անգլերեն ժարգոնային բառեր և հաճելի մարդկանց հետ զվարճալի ժամանակ անցկացնելու:
Ժարգոնային բառերը և դարձվածքները շատ ավելի հետաքրքիր են դարձնում շփումը լեզվակիրների համար, բայց բարդացնում ոչ լեզվակիրների համար: Ամբողջ աշխարհում անգլախոսների մեծ քանակության շնորհիվ անգլերեն լեզուն լի է ժարգոնային բառերով և դարձվածքներով, որոնք անդադար փոխվում են:
Մեր հյուրն է Շանթ Թամազյանը` կիսահայ-կիսապերուացի անգլախոս ԱՄՆից, ով “Դեպի Հայք”-ի կամավոր է և սիրում է զրուցել տարօրինակ թեմաների շուրջ:
Մուտքը՝ 1000 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը):