Լուիզա Ներսիսյան․ պատրաստում ենք «Ձմեռային ելակ»
Ընկերնե՜ր, շարունակում ենք մեր #Գոգնոց նախագիծը և մեծ սիրով ու սովով ։) ներկայացնում արդեն երկրորդ հյուրին։ Հունիսի 5-ին՝ 19։00-ին, սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Լոֆթի ԽՈՀանոցում կպատրաստի «Ձմեռային ելակ»։
Ինչպես հիշում եք, մեր առաջին հյուրը Սերգեյ Սարգսյանն էր, ով կիսվեց մեզ հետ չիզքեյքի բաղադրատոմսով։ Նա «գոգնոց նետեց» Արտաշ Ասատրյանին։ Բայց, քանի որ վերջինս քաղաքում չէ, #Loft-ը ևս մեկ անգամ իր վրա վերցրեց հյուրի ընտրության կարևոր պարտականությունը։ Համոզված ենք՝ մեր ընտրությունը ձեզ կուրախացնի։
«Գոգնոց»-ը LOFT-ի ԽՈՀարարական ակումբի նախագծերից է, որի նպատակը ստեղծել հարմար ու ազատ միջավայր՝ շփվելու հանրահայտ և սիրված մարդկանց հետ:
Յուրաքանչյուր հանդիպման ավարտին նախագծի հյուրը «գոգնոց է նետում» հայտնի մարդկանցից որևէ մեկին, ով և ստիպված է դառնալ այս նախագծի հաջորդ մասնակիցը:
Մուտքավճար՝ 1400 դրամ