Другое
Պանդա-մանդա, Միլենի հեղինակած միլքշեյքը հատուկ գնով
Սիրելիներս՛, բոլորիդ հրավիրում ենք կիրակի օրը Պլատո, վայելելու Միլենի հեղինակած ամենահամեղ միլքշեյքը.
Մեր վաղեմի հաճախորդ և ընկեր Միլենը իր սերը Panda կոնֆետների հանդեպ արտահայտելու համար այս անգամ փորձեց մի նոր մեթոդ և այն հաջողվեց, ստացվեց անչափ համեղ մի հեղուկ մասսա, որը ըմպելուց կարծես տեղափոխվում ես հյուսիսային բևեռ, բայց մի տարբերությամբ՝ սպիտակ արջերի փոխարեն այնտեղ պանդաներ են:
Դե ի՞նչ, եկեք կիրակի օրը ամառվա տապը հաղթահարելու համար բոլորով տեղափոխվենք Սառուցյալ օվկիանոս՝ ընդհամենը 1500 դրամով: