Концерты
«Մենահամերգ՝ նվիրված երազանքներին»
Մենակատար՝ Լուսինե Սարգսյան (ջութակ)
Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ջութակահարուհի Լուսինե Սարգսյանի մենահամերգը:
Միջոցառումը կրում է «Մենահամերգ՝ նվիրված երազանքներին» խորագիրը:
Լուսինե Սարգսյանը 1998 թվականին ընդունվել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց, իսկ 2008 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա:
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի, Յոհան Սեբաստիան Բախի, Ֆելիքս Մենդելսոն, Բարտոլդիի, Պյոտր Իլյիչ Չայկովսկու, Քամիլ Սեն-Սանսի ստեղծագործություններից:
Մենակատար՝ Լուսինե Սարգսյան (ջութակ)
Պրոֆեսոր՝ Նիկոլայ Մադոյան
Կոնցերտմայստեր՝ Հարություն Թագվորյան (դաշնամուր)
Մուտքն ազատ է: