Հանդիպում Վիգեն Չալդրանյանի հետ
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ:
Հանդիպման ընթացքում կցուցադրվի նաև «ՄՈՏՈՐ... ՍՏՈՊ...» ըստ Վիգեն Չալդրանյանի» ֆիլմը:
Առավել հայտնի են Վիգեն Չալդրանյանի «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տե՛ր ողորմեա», «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարները։
1994թ.-ին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի ոսկե մրցանակին։
2001թ.-ին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։
Հայկական կինոարվեստում մեծ ավանդ ներդնելու համար 2006 թվականին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը։
2007թ.-ին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
2016 թվականից Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ։
Մուտքն ազատ է: