Անվերջ բացահայտվող Հայաստան / ArmGeo
Մեր նախագիծը 5 տարեկան է, իսկ դա նշանակում է ավելի քան 400 արշավ Հայաստանում, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանը ուրիշ անկյան տակ:
Անկախ նրանից, գնում եք արշավ թե ոչ, հրավիրում ենք տեսնալու մեր անվերջ բացահայտվող Հայաստանը: Սյս միջոցառման ընթացքում դուք կստանաք բազմաթից տեղեկություններ Հայկական լեռնաշխարհի մասին:
Միջոցառման հատուկ հյուրը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն է, ով կներկայացնի տարիների ընթացքում արժանահիշատակ առանձին հուշարձաններ, որոնց հայտնաբերումը կարևոր է եղել հայ մշակույթի և հայագիտության համար:
Թեմա՝ «Հայտնագործություններ Մեծ Հայքի տարածքում»
Միջոցառման ընթացքում ներկայացնելու ենք այս տարվա առավել հետաքրքիր արշավները, մասնավորապես՝ «Մերն է» լեռնային նախագծի շրջանակներում իրականացված վերելքները:
Այս ամենն ուղեկցվելու է տեսանյութերով, լուսանկարներով և հետաքրքիր պատմություններով:
Գրանցումը պարտադիր է:
Մասնակցության համար գրանցվել հետևյալ հղումով – https://goo.gl/zXCVNc
Մուտքը՝ 1000 դրամ
Միայն հղումով գրանցված մասնկիցները կստանան #ArmGeo-ի արշավներին մասնակցելու 1000 դրամանոց զեղչի քարտեր:
Միջոցառումը տեղի կունենա ուրբաթ՝ դեկտեմբերի 22-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում:
Սկիզբը՝ 19:30
Հասցե՝ Մովսես Խորենացու փող., 15 շենք (Կենտրոնական բանկի շենքի մոտ):
Միջոցառման օրը հնարավորություն ունեք ձեռք բերելու Անուշավան Բարսեղյանի վերջերս լոյս տեսած Վայոց ձորի, Շիրակի և Լոռու մարզերի մանրամասն տուրիստական քարտեզները և ստանալ նվերներ: Քարտեզներն արժեն 2000 դրամ, միայն այս օրը յուրաքանչյուր գնված քարտեզի հետ կստանաք նվեր #ArmGeo-ի արշավի մասնակցության 1000 դրամանոց զեղչի քարտ և Հայկական լեռնաշխարհի փոքր քարտեզ, իսկ Հայաստանի ամենամեծ (127X183 սմ) ու որակով քարտեզները կարող եք ձեռք բերել 5000 դրամով (6700-ի փոխարեն):