Ճապոնական մարտարվեստ + չինական թեյախմություն
Այկիդոն ճապոնական մարտարվեստ է, որի հիմքում ընկած են հարյուրամյակների պատմություն ունեցող ճապոնական մարտարվեստներն ու փիլիսոփայական ուսմունքները:
Առավել հաճախ այկիդո բառը թարգմանվում է որպես «կենսական էներգիայի (հետ) միաձուլվելու ուղի» կամ «հոգու ներդաշնակման ուղի»:
Այս ամենի մասին ավելի մանրամասն կպատմի, ինչպես նաև էներգիայի խաղի, դրա օգտագործման և մարտարվեստի հմտություններին կծանոթացնի այկիդոյի մարզիչ Արմեն Միքայելյանը:
Զրույց-քննարկմանը զուգահեռաբար մասնակիցը կլինեք չինական ավանդական թեյախմության արարողությանը և կհամտեսեք չինական թեյերի լավագույն տեսականին:
Մուտքը` 1500 դրամ: