«Փոքրիկ Իշխանը» քո կյանքում
Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» սիրում են բոլորը՝ անկախ տարիքից, սեռից ու ազգությունից: Մարդկանց մեծ մասը գիրքը կարդում է մեկ անգամից ավելի և յուրաքանչյուր ընթերցման ժամանակ բացահայտում այն յուրովի, կարողանում գրքի սյուժեին, հերոսներին նոր խորություն հաղորդել, խոսքերին ու մտքերին՝ նոր բովանդակություն: Էքզյուպերիի այս իմաստուն հեքիաթը լավագույն բանալին է դեպի այն աշխարհ, որտեղ հոգեկան խաղաղությունը, ներդաշնակությունն ու ազնիվ հարաբերություններն են: Իսկ ո՞րն է այն բանալին, որը տվել է քեզ Փոքրիկ Իշխանը՝ ողջ կյանքի համար։
Սիրով սպասում ենք բոլորիդ, որպեսզի միասին տեղափոխվենք Փոքրիկ Իշխանի երազած մոլորակը։
Երեկոյի ընթացքում սպասվում է անակնկալ։
Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ թեյ, սուրճ, քաղցրավենիք)։