HayBuis 2018 Հայկական բույսերի փառատոն
ՀայԲույս փառատոնի` դեպի Ենոքավան տեղափոխման տոմսերի վաճառքն օնլայն այլևս հասանելի չէ: Երևան-Ենոքավան-Երևան տեղափոխման տոմս ձեռք բերելու համար կարող եք զանգահարել ` 044 28 88 18:
Հունիսի 30-ին Ենոքավանում տեղի է ունենալու հայկական բույսերի ՀայԲույս փառատոնը: Արդեն չորրորդ անգամ անցկացվող այս ամենամյա միջոցառումը նպատակ ունի հայտնի դարձնել մեզ շրջապատող բույսերը, սովորեցնել դրանց կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, դիզայն, մշակույթ, ճարտարապետություն և այլն:
Փառատոնի ընթացքում լինելու են ուսումնական զարգացնող տարբեր մաստեր-կլասներ երեխաների և մեծերի համար: Պատրաստելու ենք նաև խաղաղության ամենաերկար բրդուճը: Այս տարի առաջին անգամ փառատոնի ընթացքում ունենալու ենք ֆլորիստների մրցույթ:
Փառատոնի մուտքն անվճար է: Դեպի Ենոքավան տեղափոխությունը` առավոտյան ժ. 8:30-ին Հանրապետության հրապարակից, Ենոքավանից վերադարձը` ժ.17:30: Մեքենաները շարժվելու են խիստ ճշտապահությամբ, խնդրում ենք չուշանալ. ուշացողներին երկար չենք սպասի: Երկկողմանի տեղափոխության արժեքը 5000 դր. է: Մինչև 3 տարեկան երեխայի տեղափոխությունն անվճար է, եթե նստի ծնողի գրկին: Տեղափոխության հետ կապված մանրամասների համար կկապվենք տոմս գնած անձանց հետ: