Մարդուկ-Ջարդուկ - Ֆիլհարմոնիկ
Դեկտեմբերի 23-ն էր…
Ա. Խաչատրյան համերգասրահի մոտ հավաքված երեխաներին երկա՜ր ամիսներ թույլ չէին տվել ներս մտնել, իսկ բեմին մոտենալու մասին խոսք անգամ լինել չէր կարող:
Հսկայական դռների մոտ շշուկով խոսում էին դռնապանները, գործիքները ձեռքներին գնում-գալիս էին երաժիշտները…
Խորհրդավոր դռներից ներս ձեզ կդիմավորեն
Հեքիաթասացներ
Հրանտ Թոխատյանը (դեկտեմբերի 23, 24, 25)
և
Սերգեյ Սարգսյանը (դեկտեմբեր 26)
_*_
Չայկովսկի՝ «Մարդուկ-Ջարդուկը»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի երգչախումբ
Գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Լուիզա Գրիգորյան
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
ժ.11:00 – 19:00 համերգասրահի ճեմասրահում գործելու է ամանորյա ցուցահանդես-վաճառք, որի մուտքն ազատ է:
Համերգի տոմսերի գինը՝ 1000 - 8000 դրամ
* Համերգի ընթացքում նստատեղերի միջև կպահպանվեն սոցիալական հեռավորությունն ու հակահամաճարակային բոլոր կանոնները։