Էդիպ
Պրեմիերա
«Թատրոն 8» ֊ը ներկայացնում է հունական դրամատուրգիայի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը՝ Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» ֊ի պատմությունը։
Էդիպի ճակատագիրը բաղկացած է երկու մասից՝ անգիտակցաբար կատարած հանցագործություն և գիտակցաբար ընդունած պատիժ։
Ինքը` Սոֆոկլեսը, Էդիպի պատմությունը անվանում է կյանքի ընդհանուր օրենքի օրինակ. ցանկացած հաջողություն խաբկանք է։ ԵՎ այդ խաբկանքից հետո անխուսափելիորեն գալու է «մայրամուտի» ժամանակը, ինչպես և արևն է մայր մտնում։ Այդպիսին է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը։
Բեմադրիչ՝ Վլադիմիր Տառասյանց (Գերմանիա, Համբուրգ)
Դերերում՝ ժաննա հովակիմյան
Նկարիչ՝ Անժելա Հովակիմյան
Դիզայն՝ Ռեբեկա Խաչիկյան
Տարիքային սահմանափակում 16+
Հովհաննես Թումանյանի անվան Ազգային Տիկնիկային Թատրոն (Փոքր դահլիճ)
Տոմսերի արժեքը՝ 2000- 5000 դր։