«Անտառի առեղծվածը» / Հայկ Մելիքյան
«Անտառի առեղծվածը»
Դաշնամուրային համերգ
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյան
Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանը Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա բացառիկ դաշնամուրային համերգով՝ նվիրված Շառլ Ազնավուրի անվան անտառի ստեղծմանը։ Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կուղղվի արտիստի 100-ամյակի կապակցությամբ հիմնվող անտառին:
Համերգային ծրագրում ընդգրկված են Գեորգի Գյուրջիևի և Լեոշ Յանաչեկի ստեղծագործությունները, ինչպես նաև երիտասարդ կոմպոզիտոր Էլեն Յոլչյանի՝ հատուկ այս համերգի համար գրված «Անտառի առեղծվածը» նոր ստեղծագործությունը։ Երեկոյին Հայկ Մելիքյանի կատարմամբ կհնչեն նաև Ազնավուրի երաժշտության մի շարք իմպրովիզացիաներ։
Համերգը ոչ միայն հրաշալի առիթ է լավ երաժշտություն վայելելու, այլև Հայաստանում նոր անտառի ստեղծմանը մասնակից լինելու: Տոմսերի արժեքը 3000-ից 20000 դրամ է՝ համապատասխանաբար 3-20 ծառ։
Ծրագիր
Շառլ Ազնավուր | Ժորժ Կառվարենց - «Ավե Մարիա»
Ջորջ Գյուրջիև | Թոմաս դե Հարթման - 6 պիես
Լեոշ Յանաչեկ - Երեք պիես «Սաղարթախիտ արահետով» շարքից
Օլիվիե Մեսիան - 1 պիես «Թռչունների տետր»-ից
Էլեն Յոլչյան - «Անտառի առեղծվածը» դաշնամուրի և էլեկտրոակուստիկ ձայների համար (2024), Համաշխարհային պրեմիերա
Հայկ Մելիքյան - «Ծառը» (2024), Համաշխարհային պրեմիերա Առնո Բաբաջանյան - «Վեց պատկեր»
Բիս. Ազնավուրի իմպրովիզացիաներ
Համերգի կազմակերպիչ՝ Իմ անտառ Հայաստան
Գլխավոր հովանավոր՝ Արարատբանկ
Mystery of Forests
Piano Concert by Hayk Melikyan, Honored Artist of Armenia
Renowned pianist Hayk Melikyan will give an exceptional piano concert in the Aram Khachaturian Concert Hall dedicated to the creation of a 100 ha Charles Aznavour forest, on the occasion of his centenary celebrated this year. All ticket sales will directly contribute to planting a forest, which will be a lasting tribute to honour his legacy. The forest will be planted in 2025 by My Forest Armenia.
The concert program includes pieces by Georgi Gurdjieff and Leos Janacek, both synonyms of introspective and inspirational music. The concert will feature a new piece, specially created for the occasion by a young composer, Elen Yolchyan, titled “Mysteries of Forest” as well as an original piece composed by Hayk Melikyan himself. The artist will also perform a few improvisations on Aznavour’s music.
With this concert, you will not only enjoy a special event but you will be contributing to the greening of Armenia. Ticket prices range from 3000 to 20.000 AMD corresponding to 3 to 20 trees planted.
Program:
Charles Aznavour | Georges Garvarentz - “Ave Maria”
George Gurdjieff | Thomas de Hartmann - 6 pieces
Leoš Janáček - Three Pieces from “Into the dense forest”
Olivier Messiaen - 1 piece from Catalogue d’oiseaux
Elen Yolchian - “Mystery of Forest” for piano and electroacoustic sounds (2024), World premiere
Hayk Melikyan - "The Tree" (2024), World premiere
Arno Babadjanian - "Six Pictures"
Encore: Aznavour improvisations
Price: 3000-20.000 AMD.