Փիթեր Փեն
Փիթեր Փեն
Սա պատմություն է թռչել իմացող մի կախարդական տղայի մասին, ով ապրում է հեքիաթներով լի կղզում և չի ուզում մեծանալ: Եվ, երևի թե, նրա մասին մենք այդպես էլ չիմանայինք, եթե մի սովորական երեկո Վենդին ու Ջեյմսն իրենց տան խորդանոցում խաղալիս չգտնեին փոշու մեջ թաղված մի գիրք ու բարձրաձայն չկարդային Փիթեր Փենի անունը՝ այդ գրքի վրա:
Այդ պահից սկսած՝ Փիթերի անիրական կղզու ու երեխաների սենյակի միջև բացվում են անտեսանելի դարպասները, որոնց միջով երեխաների սենյակ է ներխուժում Փիթեր Փենի չարաճճի ստվերը, իսկ նրա ետևից՝ Փիթերը, փերի Դին-Դինը, կղզում ապրող կորած տղաներն ու նրանց անվերջ հետապնդող չար ծովահեն Ջեք Հուքը:
Իսկ թե ինչ կկատարվի հետո, մեզ մնում է միայն փակել աչքերն ու պատկերացնել...
Ներկայացումից առաջ սպասվում է մանկական երգերի համերգային ծրագիր, փոքրիկներին քաղցրավենիքի, իսկ մեծահասակներին՝ թեյի և սուրճի հյուրասիրություն:
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ:
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ: