Մերի Փոփինս
Թատրոն Տանիքում-ը ներկայացնում է մեծ Պրեմիերա `«Մերի Փոփինս»
Այն ներկայացնում է, Բենքսերի ընտանիքը, որտեղ մեկը մյուսի հետևից փոխում են դայակներին, բայց այդ փորձերն անհաջողությամբ են ավարտվում, մինչև որ տան պատասխանատու պաշտոնն զբաղեցնում է վճռական շարժուձևով, երիտասարդ ու խորհրդավոր Մերի Փոփինսը: Մերի Փոփինսը երեխաներին սովորեցնում է կյանքում ամենակարևորը՝ սովորական իրերում հեքիաթայինը տեսնել և չվախենալ ցանկացած փոփոխությունից:
Ներկայացումից առաջ սպասվում է թեմատիկ մանկական համերգային ծրագիր, փոքրիկներին` տաք շոկոլադի և քաղցրավենիքի, իսկ մեծահասակներին՝ թեյի և սուրճի հյուրասիրություն:
Ներկայացումը նախատեսված է` 6 ից 12 տարեկան երեխաների համար։
Տոմսերի արժեքը՝ 4000-5000 դրամ։
Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը անվճար է՝ ծնողի ուղեկցությամբ: