Բիբլիոթերապիայի երեկո / Սաթենիկ Հազարյանը / Արմեն Մարգարյան
Բիբլիոթերապևտիկ ընթերցանության երեկո
Կարդում են՝ Արմեն Մարգարյանը և Սաթենիկ Հազարյանը
Նախագծի հեղինակ՝ Գայանե Խաչատրյան
Մարտի 27-ին, ժամը 20։00-ին
ասցե՝ «Էպիգրաֆ» գրախանութ,
Մաշտոց 43
Մուտքավճարը՝ 10․000 դրամ։
Տեղերը սահմանափակ են։
Գրականության և հոգեբանության մեկտեղումն անվանում են բիբլիոթերապիա։
Ընթերցանությունը հանդիսանում է ինքնախնամքի հիանալի տարբերակ, որի ժամանակ ընտրված տեքստը միջոցներ է տրամադրում սեփական ապրումները գիտակցելու համար։
Երեկոյի ժամանակ Արմեն Մարգարյանի և Սաթենիկ Հազարյանի ընթերցանությամբ կլսեք ՝ Չ․Բուքովսկու, Խ․Լ․Բորխեսի, Պ․Սալինասի, Զ․ Բաուդիգայի, Ռ․Փադջեթի, Պ․Ներուդայի և Է․Փաունդի բանաստեղծություններից:
Երեկոն լինելու է թերապևտիկ, ինչն նշանակում է, որ մասնակիցներից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա պոեզիա վայելելուց զատ իրականացնել արտթերապիա։
Մինչ ընթերցանության երեկոն կլինի թեյի և սուրճի անվճար հյուրասիրություն, մասնակիցներին կառաջարկվի փորձել «Կանտատա» թեյ և սուրճի հանգստացնող տեսականուց։
Մասնակիցների համար այդ օրը Էպիգրաֆ գրախանութում կգործի 5 % զեղչ:
Սիրո՜վ սպասում ենք: