«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի 2024թ․ կրթաթոշակառուների գալա-համերգ
«ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2024Թ․ ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻ ԳԱԼԱ-ՀԱՄԵՐԳ
Մարտի 26-ին և 27-ին՝ ժամը 19:30-ին, հրավիրում ենք Առնո Բաբաջանյան համերգասրահ՝ վայելելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա-համերգը:
Տաղանդավոր պատանի երաժիշտները կլուսավորեն երեկոն աշխարհահռչակ դասականների ստեղծագործություններով՝ կատարելով մեծն կոմպոզիտորների գլուխգործոցները և պարգևելով երաժշտության և զգացմունքների անմոռանալի երեկո:
Տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Հիմնադրամի՝ տաղանդավոր երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրերին:
Մարտի 26
Ելույթ կունենան մենակատարներ՝
Հարություն Ասատրյան (դաշնամուր)
Արփի Արաբյան (ջութակ)
Մարի Դանիելյան (դաշնամուր)
Էդուարդ Գևորգյան (դաշնամուր)
Էդուարդ Դայան (ջութակ)
Համլետ Էմինյան (ֆագոտ)
Էլեն Խաչիկյան (դաշնամուր)
Ինգա Հովհաննիսյան (ջութակ)
Անի Բոցինյան (դաշնամուր)
Արսեն Բալայան (կլարնետ)
Էդգար Մխիթարյան (դաշնամուր)
Ռոբերտ Սեյրանյան (ջութակ)
Ծրագրում կհնչեն՝
Լիստ, Վենյավսկի, Բաբաջանյան, Շուման, Սորե, Բեթհովեն, Մելիքյան, Չայկովսկի, Գրիգ, Պիացոլլա, Շոպեն, Ֆրոլով:
Մարտի 27
Ելույթ կունենան մենակատարներ՝
Արեն Թոփլաղալցյան (թավջութակ)
Իլլեն Ավետյան (դաշնամուր)
Անահիտ Խիզանցյան (ջութակ)
Դավիթ Տոնոյան (ֆագոտ)
Մարկ Մինասյան (դաշնամուր)
Մարիամ Սմբատյան (ջութակ)
Գոռ Ենոքյան (տրոմբոն)
Մարտին Արշակյան (գալարափող)
Արտյոմ Ավետիսյան (շեփոր)
Սաթի Գասպարյան (ֆլեյտա)
Ծրագրում կհնչեն՝
Սեն-Սանս, Շուբերտ, Մոցարտ, Հարթ, Մենդելսոն, Չայկովսկի, Վեբեր, Շտրաուս, Բալայ, Խաչատրյան:
Տոմսերի արժեքը 5000 դրամ