Другое
Թեյի Ժամ. Թեգուանյին և Դահունփաո թեյերի պատմությունը
Կրկին թեյի ժամ ԷՕՆ-ում, և կրկին չինական թեյախմության ավանդական արարողության երեկո թեյի վարպետ Հրանտ Դանդուրովի հետ: Այս անգամ մեր հանդիպումը նվիրված կլինի չինական երկու թեյերին` Թեգուանյին և Դահունփաո անուններով: Թեյի վարպետը կպատմի այս թեյերի մասին, ինչպես նաև կներկայացնի դրանց պատրաստման ճիշտ եղանակները:
Միացեք մեզ հունիսի 17-ին ժամը 20:00-ին` վայելելու բարձրորակ չինական թեյեր և հետաքրքիր ու կախարդական պատմություններ անուշահամ թեյի գավաթի շուրջ:
Մանրամասներ`
Մուտքը՝ 1500 դրամ ողջ միջոցառման համար:
Տոմսերի քանակը խիստ սահմանափակ է: Տոմսերի համար կարող եք դիմել ԷՕՆ-ի մենեջերներին: