Выставка
«Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդես
Օգոստոսի 15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Լեհ նկարչուհիների երկու բևեռները» ցուցահանդեսը, որը կգործի մինչև օգոստոսի 28-ը:
Ցուցադրվող աշխատաքները «Էդի Արտ» պատկերասրահից են, որտեղ հիմնականում ներկայացվում են ժամանակակից արվեստի գործեր: Ընտրվել են տասնմեկ լեհ նկարչուհիներ, որոնց ստեղծագործությունները միավորում է ընդհանուր գեղանկարչական ասելիքը: Ներկայացված է արվեստագետների ստեղծած ժամանակակից արվեստի հնարավորինս լայն շրջանակ՝ հաշվի առնելով նաև հայ արվեստասեր հանրության հետաքրքությունն ու հակվածությունն արդի արվեստի հանդեպ: