Other
Կաշվե ձեռագործ աքսեսուարներ / Handmade leather accessories
Հոկտեմբերի 18՝ Էլիտ պլազա բիզնես կենտրոնում, տեղի կունենա «Կաշվե ձեռագործ աքսեսուարներ» դասընթացը, որը կվարի Աշխեն Սարգսյանը: Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն պատրաստել կաշվից փոքրիկ դրամապանակ:
Մուտքը՝ 1500 դրամ:
Կաշվե ձեռագործ աքսեսուարների վարպետության դասընթացը կվարի Աշա պայուսակներ ևաքսեսուարների հիմնադիր Աշխեն Սարգսյանը: Աշխենն ավարտել է Երևանի Բաց Համալսարանի մոդելավորման և դիզայնի ֆակուլտետը: Այժմ Աշխենը հոգու ու մտքի աներևակայելի ճախրանքի ստեղծագործական ոգևորումների մեջ է և հաստատ գիտի, որ եթե ճիշտ ընտրես քո կյանքի ուղին, ապա երջանկություն ինքը կգտնի քեզ: