Pub
Ղափամա փարթի
Նոյեմբերի 26-ն հավաքվում ենք նշելու Halloween-ը, այս անգամ արդեն հին հայկական տոմարով (ղափամա փարթի): Դդումը կհամալրվի նաև մեր հին ավանդական ծիրանով, իսկ սեղաններին առկա Լոռու մարզից հատուկ ներկրված հորած Չեռչիլ պանիրը իր մի կտոր լավաշով էլ ավելի տոնական տրամադրություն կհաղորդի երեկոյի մասնակիցներին:
Տրեխներով կամ տարազի էլեմենտներով ներկայացած անձանց կընձեռվի բացառիկ հնարավորություն համտեսել Աղուն տատիի հիշողությամբ պատրաստված կախարդական Քրչիկը:
Մուտքը` նամուսով: